
Մարզական մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի երկարամյա ղեկավար Կարեն Գիլոյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: