«Կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլի կռիվն ընդդիմության հետ չէ, իր թիմակիցների հետ չէ, ժողովրդի հետ չէ։

Նիկոլի կռիվը Արցախի հետ էր և Հայաստանի հետ է։

Նա վրեժ էր լուծում Արցախից։ Նիկոլը մեծացել էր մի քաղաքական միջավայրում, որտեղ հակաղարաբաղցիական լինելը մոդայիկ էր, իսկ Ղարաբաղը հանձնելը՝ քաղաքական մտքի բարձրակետ։

Նիկոլը պատերազմ բերեց Արցախ ու հանձնեց այն (դավաճանաբա՞ր, հիմարաբա՞ր, թե՞ երկուսը միասին, «հերձումը» ցույց կտա)։ Կյանքը, ինչպես տեսնում եք, հանձնելուց հետո մեղր չդարձավ (ճիշտ հակառակը՝ խնդիրները դեռ առջևում են ու քանի դեռ Նիկոլը չի հեռացվել ու ազգային նոր կառավարություն չի ձևավորվել, դրանք խորանալու են), ինչպես որ պնդում էր «Սերգո ջանին» լավ ապրեցնելու ջատագով քիրվայապետը։

Հիմա Նիկոլի վախը Հայաստանից է։ Ինքը գիտի, որ դատվելու է։ Գիտի, որ դատող սուբյեկտը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Գիտի, որ իր վարչապետության ամեն մի օրը մոտեցնում է Հայաստանի Հանրապետության վախճանը։ Գիտի ու դրա համար էլ մնում է աթոռին, որպեսզի իրեն դատող սուբյեկտը վերանա։

Կռիվը, հետևաբար, շատ ճակատագրական է։ Սա վերջնախաղ է։ Կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից»։

Ինչո՞վ կավարտվի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը
———————————

Նիկոլի կռիվն ընդդիմության հետ չէ, իր թիմակիցների հետ չէ,…

Опубликовано Andranik Tevanyan Вторник, 29 декабря 2020 г.



Նման նյութեր