Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
«Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատվում, որը նպատակ ունի թշնամու հանդեպ անզորության զգացում սերմանել մեր հասարակության մեջ
Ակնհայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակ կոչեցյալն էլ կրել է լրջագույն ռեսուրսային (մարդկային և ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցվում են թե՛ մեզանից և թե՛ սեփական հասարակությունից։
Այս համատեքստում 2021թ․ Բաքվի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով ավելացման մտադրությունն, ըստ իս, հիմնականում միտված է գոնե մասնակիորեն վերականգնելու մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք պետք է, որ անհամեմատ մեծ լինեն և որոնց համալրումը մեկ տարի չէ, որ պահանջելու է։
#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն
Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման…
Опубликовано Vardan Voskanyan Среда, 30 декабря 2020 г.