Թեկուզ ադրբեջանցիները փորձում են մեր զինվորներին ներկայացնել որպես դիվերսանտների, սակայն մահացած տղաների նկարներից ակնհայտ է, որ նրանք եղել են Հադրութի շրջանում թաքնված զինվորներ
Advertisement 1000 x 90

Թեկուզ ադրբեջանցիները փորձում են մեր զինվորներին ներկայացնել որպես դիվերսանտների, սակայն մահացած տղաների նկարներից ակնհայտ է, որ նրանք եղել են Հադրութի շրջանում թաքնված զինվորներ

Ամրամ Մակինյանի էջից.

«…Անիշխանության հետևանքը…!!!!

Շարունակ ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվում են Հադրութում՝ դեկտեմբերի 27-ին վեց հայ զինվորականի սպանության մասին տեսանյութեր և նկարներ:

Թեկուզ ադրբեջանցիները փորձում են մեր զինվորներին ներկայացնել որպես դիվերսանտների, սակայն մահացած տղաների նկարներից ակնհայտ է, որ նրանք եղել են Հադրութի շրջանում թաքնված զինվորներ, ովքեր հայտնի պատճառներով հայտնվել են թշնամու խոր թիկունքում և չեն կարողացել կապ հաստատել Արցախի կամ Հայաստանի իշխանությունների հետ։

Մեր զինվորների՝ ադրբեջանցիների կողմից հայտնաբերվելու և սպանվելու փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «իշխանությունները» տապալել են անհետ կորած հայ զինվորների կյանքերը փրկելու ուղղությամբ կատարված աշխատանքները։

Ակնհայտ է, որ տղաները կարող էին լինել ողջ և առողջ, եթե Հայաստանի իշխանությունները գործեին մեղսունակ և իրենց հետ հաշվի նստեին Բաքվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Հադրութում վեց հայ զինվորականների հայտանաբերման և սպանվելու փաստերը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այդ մասով որևէ տեղեկության չի տիրապետում…»:

…Անիշխանության հետևանքը…!!!!

Շարունակ ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվում են Հադրութում՝ դեկտեմբերի 27-ին վեց…

Опубликовано Amram Makinyan Вторник, 29 декабря 2020 г.



Նման նյութեր