Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է բացառապես հետևել պաշտոնական լրահոսին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: