«Ստիպված եմ բոլորին հրապարակային խնդրել ինձ չշնորհավորել դեկտեմբերի 31-ը հունվարի 1-ով փոխվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Ստիպված եմ բոլորին հրապարակային խնդրել ինձ չշնորհավորել դեկտեմբերի 31-ը հունվարի 1-ով փոխվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան

Ինձ թվում էր, թե այս տարի Նոր Տարվա մասին հարկ չի լինելու որևէ բան գրել։ Նիկոլ Փաշինյանը համառորեն թաքցնում է մեր կորուստների թիվը, որոնք տարբեր պնդումներով 5 հազարից ավել են, շրջանառվում է նաև ավելի մեծ թիվ։ Երկու օր առաջ կրկին զոհեր։ Մենք ապրում ենք ազգային աղետ, կորցրել ենք մեր Հայրենիքը, պարտվել ենք, պարտված ենք…

Բայց տեսնելով, որ կան մարդիկ, ովքեր ինտենսիվ տոների են պատրաստվում, տոնածառ են դնում, նվերներ գնում, մարդիկ, ովքեր կարող են Ամանորին շամպայն բացել, շնորհավորանքի խոսքեր ասել ու մոռանալ հազարավոր տղերքին, որոնք չեն մտնելու 2021 թվական, ստիպված եմ բոլորին հրապարակային խնդրել ինձ չշնորհավորել դեկտեմբերի 31-ը հունվարի 1-ով փոխվելու կապակցությամբ, ոչ մեկի ինքս չեմ շնորհավորելու ոչ մեկի չեմ այցելելու, որևէ մեկին չեմ սպասում։

Հ.Գ. Իսկ անասուն գիֆեր կամ բացիկներ ուղարկողը Նիկոլ է։

Երվանդ Վարոսյանի էջից:

Ինձ թվում էր, թե այս տարի Նոր Տարվա մասին հարկ չի լինելու որևէ բան գրել։ Նիկոլ Փաշինյանը համառորեն թաքցնում է մեր…

Опубликовано Yervand Varosyan Вторник, 29 декабря 2020 г.



Նման նյութեր