«Զգուշացեք արևմտյան/միջազգային որոշ անուններից… այդպիսի մտահոգության հիմքեր արդեն կան»
Advertisement 1000 x 90

«Զգուշացեք արևմտյան/միջազգային որոշ անուններից… այդպիսի մտահոգության հիմքեր արդեն կան»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի Facebook-յան գրառումը.

«Սկսվել է «խաղաղասեր Ալիև» օպերացիայի երկրորդ փուլը. էյնուլան ծեծում է միջազգային իրավապաշտպանների դռները, թե դատապարտեք, որ Հայաստանում ու Արցախում խաղաղություն ուզողներին հետապնդում եմ: Թե սուտ, թե ճիշտ՝ հաղորդել է, թե Էմնսթի Ինթրնեշնլը զբաղվում է դրանով: Ահա մեծամտության, դատարկախոսության, պոռոտախոսության ու անմեղսունակության հետևանքները:

Ասեմ, որ հաջորդ փուլում փորձելու են Ալիևի պլատֆորմը վաճառել միջազգային ֆոնդերի վրա: Արդեն այդպիսի նշաններ կան: Դե որ Կրեմլն ու Հանրային խորհուրդը արդեն պատրաստակամություն են հայտնել, գիտեք: Բայց զգուշացեք արևմտյան/միջազգային որոշ անուններից… այդպիսի մտահոգության հիմքեր արդեն կան: Չասեք, չենք զգուշացրել»:



Նման նյութեր