Գլխումս պարբերաբար մի հարց է գալիս ու պատասխանը չկա:
Պատերազմի օրերին անդադար ասում էին, նաև միջազգային լրատվամիջոցներին առաջին դեմքերի մակարդակում, որ Ադրբեջանի կողմից կռվում են վարձկան ահաբեկիչներ:
Նույնիսկ տեսանյութեր եղան, դրանցից մի քանիսին գերեվարելու մասին, ԱԱԾ-ն էլ հարցաքննության տեսանյութ էր տարածում, ԱՀ նախագահն էլ շքանշաններ էր հանձնում դրանց գերեվարողներին:
Հարցը հետևյալն է: Ի՞նչ եղան դրանք: Ինչու՞ այս հարցը փակվեց, եթե չի փակվել ինչու՞ չկա որևէ տեղեկատվություն, թե սրանց հետ ինչ եղավ: Կա՞ որևէ միջազգային կառույցի արձագանք, ու՞մ հետ և ի՞նչ աշխատանքներ են տարվում: Արդյո՞ք սրանց էլ են հանձնել Ադրբեջանին:
Քանի որ ո՛չ երկրի նախագահի ինստիտուտից, ո՛չ էլ առավել ևս վարչապետի ինստիտուտից ակնկալիքներ ունեմ, նշում եմ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ վերոնշյալ հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia
Հովհաննես Ավետիսյանի էջից
Գլխումս պարբերաբար մի հարց է գալիս ու պատասխանը չկա:
Պատերազմի օրերին անդադար ասում էին, նաև միջազգային լրատվամիջոցներին…Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 29 декабря 2020 г.