Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:
Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակներ:
Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:
«Աշտարակ կաթ» ՓԲԸ
Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով
«Արզնի կաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Արզնի կաթ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով
Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
«Բիոկաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով
Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
«Բոնիլատ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Bonilat» – 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով
Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ.
Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով
«Թամարա և Անի» ՍՊԸ
Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
«Մարիլա» ՍՊԸ կաթ
Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով
«Չանախ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Չանախ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով
Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:
Կոչ ենք անում`
- Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
- Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:
Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր:
Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով:
«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ