Ուզու՞մ ես արդյունք, ազատվի՛ր միջակներից
Բոլորս էլ տեսել ենք այնպիսի մարդկանց, ովքեր չունեն ձգտում, նորը սովորելու, ինչ որ բան փոխելու ցանկություն, չունեն աճելու ցանկություն և այլն: Նման մարդկանց ամբողջացրել եմ մի հասկացության մեջ, որը կոչվում է միջակ, ովքեր տեղով խնդիր են, այլ ոչ թե լուծում ու նրանք շատ շատ են, շաատ, որոնց հետ քննարկվում է ոչ թե իդեա, այլ նվնվոց: Նրանց իմացած X-ը երբեք Y, X+1, X*10 չի դառնում ու մնում են նույն համոզմունքներին:
Արդյունքի թիվ մեկ կանոնը -Եթե մի միջակի, այսինքն պրոֆեսիոնալ գլուխ պահողի բերենք ուժեղ պրոֆեսիոնալների միջավայր, 6 ամսից արդյունքը տուժելու է, սա փաստ է: Մեկ գլուխ պահողը մի կաթիլ թույն է, որը դանդաղ քայքայում է օրգանիզմը:
Արդյունքի թիվ երկու կանոնը – Եթե միջակը չի ուզում աճել, ապա հեռացրեք նրան շատ արագ, քանի դեռ ինտրիգներ չի մտցրել:
Արդյունքի երրորդ կանոնը – Հեռացնելով երեք միջակի՝ ազատվում է աշխատավարձի տեսքով գումար, որը կարելի է տալ ընդամենը մեկ պրոֆեսիոնալի ու ստանալ ցանկալի արդյունք: Ավելի լավ է մի պրոֆեսիոնալի տալ ՄԵԾ գումար, ստանալ ՄԵԾ արդյունք, քան 10 միջակին տալ ցածր գումար, ստանալ միջին արդյունք:
Միջակներն իրենց էությամբ քանդող են, ոչ թե ստեղծող, եթե չեն ցանկանում աճել, հեռացրեք նրանց թիմից:
Վահագն Դիլբարյանի էջից:
Ուզու՞մ ես արդյունք, ազատվի՛ր միջակներից
Բոլորս էլ տեսել ենք այնպիսի մարդկանց, ովքեր չունեն ձգտում, նորը սովորելու, ինչ…
Опубликовано Vahagn Dilbaryan Вторник, 15 декабря 2020 г.