Նիկոլիկն է անգամ հասկանում, որ դուք վտանգավոր իրավիճակում առաջին փախչողներից եք. նախկին ոստիկան
Advertisement 1000 x 90

Նիկոլիկն է անգամ հասկանում, որ դուք վտանգավոր իրավիճակում առաջին փախչողներից եք. նախկին ոստիկան

Ավագ լեյտենանտ, նախկին ոստիկան Հայկ Սարգսյանը գրել է, թե Ոստիկանությունից իրեն հասած լուրերի համաձայն, Ոստիկանության կրթահամալիրում սովորող նիկոլականները, որոնցից մեկը սպառնացել էր սահմանադրական դատարանի պաշտոնյային, հիմա վախեցած է Նիկոլի հեռանալով և նրան  բառացի ասել են հետևյալը․ «Նիկոլը գնաց մեզ կհեռացնեն ակադեմիայից, գոնե ավարտեինք, նոր գնար»։

«Ասեմ, որ էդպես վախեցած էլ ապրելու եք, քանզի դուք արդարության փոխարեն ընտրել եք անձի պաշտամունքը, ձեր տեսակն է, որ կաշառվում է, ձեր նմաններն են, որ հաճոյանում են փողով նշանակված պետերին, ձեր նմաններն են, որ հանուն աթոռի ծառայում են ազգադավներին, ձեր նմաններն են, որ արդարության փոխարեն մտնում են գործող իշխանության հետույքը: Տեղյակ եմ, որ ձեր նման մեկն էլ տեղավորվել է Նիկոլիկի ընտանիքի անվտանգությունում, բայց Նիկոլիկն է անգամ հասկանում, որ դուք վտանգավոր իրավիճակում առաջին փախնողներից եք»,-գրել է նախկին ոստիկանը:



Նման նյութեր