Նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մի քանի գյուղ, Արարատի գյուղերից մեկը և Մեղրին. Սամսոնյան
Advertisement 1000 x 90

Նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մի քանի գյուղ, Արարատի գյուղերից մեկը և Մեղրին. Սամսոնյան

Կհիշե՛ք, որ զգուշացրել ենք, քանի որ պատմությունը ձեր անտարբերությունն էլ չի ներելու:

Ուղիղ 2,5 տարի ասում էինք, որ նիկոլի միակ առաքելությունը Արցախը հանձնելն է. չլսեցիք ու եղավ ավելի վատ: Նա ոչ միայն հանձնեց Արցախը այլև իր կնոջ բունկերային ներկայության պատճառով կոտորեց 5 հազար երիտասարդի, տասնյակ հազարների անտուն թողեց ու հանձնեց նաև Հադրութն ու Շուշին:
Էդ արհավիրքից հետո ասում էինք, որ Նիկոլը հանձնելու է Սյունիքի մարզի բնակավայրերը. նորից չլսեցիք և արդյունքում այսօր արդեն կորսված է Շուռնուխը և Գորիս Կապան միջպետական ճանապարհը:

Հիմա ասում ենք նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մարզի մի քանի գյուղ, Արարատի մարզի գյուղերից մեկը և Մեղրին: Էդ հանձնելու ժամանակահատվածն էլ երկար չի տևելու և ամենայն հավանականությամբ այն գրավոր թղթով կֆիքսվի հունվարի 11-ին:

Էս ամեն ինչի դեմ մենք պայքարում ենքմեր ունեցած հնարավորությունների մաքսիմումի չափով և արդեն 2,5 տարի, իսկ դուք անգամ էս ամեն ինչը տեսնելուց հետո նստած սպասում եք, թե է՞լ ինչ է հանձնելու: Պատմությունը նաև ձեզ չի մոռանալու, անուն առ անուն պատասխան եք տալու Հայրենիքը հանձնելուն նպաստելու համար:

Կհիշե՛ք, որ զգուշացրել ենք, քանի որ պատմությունը ձեր անտարբերությունն էլ չի ներելու

Ուղիղ 2,5 տարի ասում էինք, որ…

Опубликовано Narek Samsonyan Воскресенье, 3 января 2021 г.



Նման նյութեր