Ահարոնն էլ գնաց:
Իր հետ շատ հարցերում համաձայն չէի: Բայց իր մի նկատառում ընդունում էի:
Հիշու՞մ եք, նա տարիներ առաջ բարձրաձայնեց, թե մեր ժողովրդի մոտ որձության պակաս կա: Հազարավոր մարդիկ հարձակվեցին նրա վրա ու վերջին լուտանքները տվեցին նրան այդ մտքի համար:
Մինչդեռ նա ճիշտ էր:
Նայեք ձեր շուրջը և կհամոզվեք:
Ես այն ժամանակ համաձայն էի իր հետ ու գիտեի, թե երբ և ինչպես է որձությունը նվազել մեր ժողովրդի մոտ: Ու բավական ժամանակ է, խորհում եմ մեր ժողովրդի հին որձությունը վերադարձնելու ուղիների մասին, որպեսզի վերստին մեր մասին օտարներն ասեն՝ հայերը քաջ են, համարձակ ու նաև ինչ–որ տեղ նենգ:
ՀԳ Ցավակցում եմ հարազատներին:
Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից