Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ…Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ…Արա Վարդանյան

Ըստ օդում կախված լուրերի, պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, որի դիմաց դեռևս չի կատարվել որևէ վճարում։ Ավելին, չկա կնքված վարկային պայմանագիր։

Հունվարի 11-ին Ռուսաստան նախատեսված պետական այցի շրջանակում նա ըստ ամենայնի կստորագրի նաև նոր վարկային պայմանագիր` մատակարարված զենքի համար։ Խոսքը գնում է 500 միլիոնից մինչև 1,5 միլիարդ դոլար գումարի մասին։ Դե պարզ է, որ Մոսկվայից վերադառնալուն պես նա թմբկահարելու է Հայ – Ռուսական փայլուն հարաբերուեյունների մասին և որպես ձեռքբերում ներկայացնելու է հենց այդ զենքի համար կնքված վարկային պայմանագիրը` թաքցնելով մանրամասները հասարակությունից։

Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ…

Հ.Գ. պատրաստ եմ հեռացնել այս գրառումը հենց որ Պաշտպանության Նախարարությունը կամ Վարչապետը պաշտոնապես կհերքեն այս տեղեկությունը։ Ասեմ ավելին, նույնիսկ ներողություն կխնդրեմ…