Տավուշում այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը
Advertisement 1000 x 90

Տավուշում այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը  հունվարի 4-ին ժամը 09։18-ին ահազանգ է ստացել, որ Նորաշեն գյուղում տուն է այրվում:

Ինչպես տեղեկացնում Է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 12:48-ին: Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (105 քմ):