
Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի «Ֆուլ Հաուս» բարի մոտ: Հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 25 տարեկան երիտասարդ տղա:
Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ոստիկաններն այժմ աշխատանքներ են կատարում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվածը սպանության փորձ է, թե ինքնասպանության փորձ՝ առայժմ հայտնի չէ: