Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«ԱԱԾ պետի Բաքու գործուղվելու փաստը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է իրականությանը:
Ամենայն հավանականությամբ ճշմարիտ է նաև տեղեկատվությունը, որ պատրաստվում է կապիտուլիացիայի և Հայաստանի կողմից սեփական հանձնված սահմանները ճանաչելու ակտի ստորագրում այս աննախադեպ դավաճանի կողմից:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն առհավետ կորցնելու է վերապրելու որևէ, յուրաքանչյուր և վերջին շանսը:
Դա նշանակում է նաև, որ ևս մեկ անգամ հաստատվելու է այն` ինչում այլևս ոչ մի լուրջ մարդ չի կասկածում.
որ նիկոլ փաշինյանը ոչ միայն պատմական մասշտաբների աննախադեպ ազգային և պետական դավաճան է, այլև` փողով երկիրը թշնամուն բառացիորեն վաճառած մեկը: Իսկ դ աիր հերթին նշանակում է, որ Հայաստանի ղեկը ձեռքերում պահած արարածը հայ ազգի թշնամին է, նրա ամենամեծ վնասատուն և դահիճը: Առավել վտանգավոր դահիճ և ճիվաղ`քան երիտթուրք եռապետներն էին` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը:
Սա խարան է մեր երեսին առհավետ: Եթե, իհարկե, սրանից հետո մենք գոյություն ունենանք ևս մի հարյուր տարի: Բայց խարան է նախևառաջ այն բանի համար, որ մենք հանդուրժում ենք այդ խարանը: Որ մենք լուռ և հեզ հետևում ենք թե ինչպես է անգրագետ, անմակարդակ և հագահիգիենիկ մի անազգ անասուն վաճառում հայ ժողովրդի հազարամյա պատմությունը, ջուր դարձնում հազարամյակներով հեղված միլիոնավոր հայերի արյունը և նվաճողին հանդարտորեն հանձնում քաղաքակրթության ծննդավայրերից մեկը` տառապանքով և անհաշվելի զոհողություններով ու քրտինքով պահված այս հինավուրց ժողովրդի բնօրրանը:
Թու´ք և ամո´թ մեզ:
Հազա´ր ամո´թ»:
ԱԱԾ պետի Բաքու գործուղվելու փաստը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է իրականությանը:
Ամենայն հավանականությամբ…
Опубликовано Hayk A. Martirosyan Понедельник, 4 января 2021 г.