Facebook սոցիալական ցանցը կսկսի թեստավորվել նոր գործառույթ, որը թույլ կտա հաղորդել կեղծ նորությունների մասին և դրանք նշել հատուկ գծանշիչներով: Այս մասին գրել է The Financial Times-ը:
Եթե օգտատերը նորությունը կասկածելի համարի, կարող է յուրաքանչյուր գրառման վերին աջ անկյունում սեղմել համապատասխան կոճակը: Այդ նորությունները կարող են ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք կկատարեն փաստերի ստուգում:
Եթե փորձագետը պարզի, որ նորությունը կեղծ է, ապա այն կնշվի «վիճելի» գծանշիչով՝ վկայակոչելով ստուգումն իրականացրած կազմակերպության հիմնավորումը: