ԱՇԽԱՐՀԱՊԵՏԸ ՀԱՅՈՑ
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանավոր ըմբռնման արդյունքում շուռնուխեցի Աշխարհապետի տունն անցել է թշնամուն, ինքն էլ ճարահատյալ այրում է այն։
Ավել դժվարանում եմ մեկնաբանել այս ազդեցիկ մենախոսությունը։ Թերևս սա լեռնականի իրական նամուս-ղեյրաթի մասին է (Աշխարհապետի բառով)՝ պարտված դաշտաբնակի կեղծ դուխին։ Երկիր Նաիրիի մասին է՝ պարտված թուրքական վիլայեթի ու ռուսական գուբերնիայի խառնուրդին։ Հայոց հողահավաքի մասին է՝ պարտված էժան կալբասի մոլուցքին։ Եվ վերջապես պատերազմի կուսակցության մասին է, որ խոսում է Աշխարհապետի շուրթերով՝ պարտված անարժանապատիվ խաղաղության կուսակցությանը։
Իսկ մեզ՝ Երկիր Նաիրիի որբ զավակներիս, մնում է պայքարել, որ աշխարհապետների տները մի օր նորից վեր հառնեն Կեսարիայից մինչև Ալաբանդ, Նախիդուրիից մինչև Ռևանդուզ…
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից: