Եթե դահիճի լավաշ հոդվածը կարդալուց հետո մտավոր թեկուզ չնչին կարողություն ունեցող որևէ մեկը կշարունակի կասկածել, որ Արցախն ու մեր զինվորներին գլխատել է այս մոլագարը, ուրեմն այդ տեսակի մոտ խնդիրն այլ տեղ պետք է փնտրել։
Դահիճը ավելի անկեղծ կլիներ, եթե խոստովաներ, որ
-այո՛, ինքն, անթաքույց, իր ամբողջ «քաղաքական» գործունեության ընթացքում չի հասկացել և չի ցանկացել հասկանալ արցախյան հակամարտություն էությունն ու պատմական խորքը։ Նրան ավելի շատ հետաքրքրել է Սաշիկի 50/50-ը՝ որպես իշխանությունը զավթելու ամենակարճ ճանապարհ
-այո՛, երբ մարտի մեկին հայտարարում էր, որ Հայաստանից պետք է քշել տականք ղարաբաղցիներին, դա սոսկ պահի տակ ծնված կոչ չէր, այլ ծրագիր, ինչը հետևողականորեն շարունակում է իրականացնել նաև Արցախը գլխատելուց հետո
-այո՛, երբ իր «հրամանատարի» բերանով հայտարարում էր, որ մեր ազգի ու պետության համար այս գրանտակեր հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, դա գաղափարաքաղաքական ամբողջական ծրագիր էր,ինչն այսօր էլ հետևողականորեն շարունակում է իրականացնել
-այո՛, երբ Ստեփանակերտում լրբացած ղժժում էր, որ «Արցախը Հայաստան է և՝ վերջ», ապա նկատի ուներ «Ղարաբաղը Ադրբեջան է և՝ վերջ» ալիևյան քմծիծաղը
-այո՛, երբ ամենայն տիկնոջը գործուղում էր բունկեր՝ գեներալների մարտական ոգին բարձրացնելու համար, ապա նախապես արդեն համոզված էր, որ գեներալներին անցնող 2.5 տարիների ընթացքում հասցրել է սերժանտացնել, այլապես գեներալների աչքի առաջ պատերազմում հաղթած գեներալ գնդապետին ամենայն տիկինը դուրս չեր վռնդի բունկերից
Եվ էլի՝ բազմաթիվ «այո»-ներ…
Հ.Գ. Անկեղծ՝ չեմ հասկանում զինվորականության պահվածքը, որի Գլխավոր շտաբի պետը դահիճին ժամանակին տեղեկացերել էր սպասվող արհավիրքի մասին, բայց Գլխավոր գերագույնը դասալիքի իր բարձրունքից արհամահվել էր պրոֆեսիոնալ զինվորականի զգուշացումը…
Դեպի խայտառակ պարտություն առաջնորդողի նկատմաբ չգրված լիգիտիմ իրավունք է վերապահված բանակին՝ առավել ևս, որ այդ «առաջնորդն» աթոռին մնալու համար պատրաստ է գլխատել Արցախի օրինակով ու Շուռնուխի ճանապարհով նաև մեր Երկրորդ պետականությունը…
Ռուբեն Հակոբյանի էջից:
Եթե դահիճի լավաշ հոդվածը կարդալուց հետո մտավոր թեկուզ չնչին կարողություն ունեցող որևէ մեկը կշարունակի կասկածել, որ…
Опубликовано Ruben Hakobyan Понедельник, 4 января 2021 г.