Երեկ երեկոյան Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տներն ու տեղափոխվել. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար. tert.am
Advertisement 1000 x 90

Երեկ երեկոյան Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տներն ու տեղափոխվել. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար. tert.am

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչներն իրենց տները թողել, իրերից ինչ կարողացել, հավաքել են ու տեղափոխվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

«11 ընտանիք է, 12-րդ տունն էլ մնում էր ճանապարհի կողմում, այդ տան անդամներն էլ են դուրս եկել: Մեղվի փեթակները թողել են, ինչ հասցրել են, այն էլ վերցրել են: Հիմա ադրբեջանցիները տեղափոխություններ են անում, իրենց դրոշը դրված է: Իմ տունն էլ է մնացել Ադրբեջանին հանձնվող հատվածում, մեր ընտանիքը տեղավորվել է գյուղապետարանի շենքում, մի մասը՝ գյուղի ազատ տներում, մի մասը տեղափոխվել է Գորիս, Կապան, Երևան»,-ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ադրբեջանական զորքերի միջև:

«Հիմա հայկական ու ադրբեջանական սահմանները բաժանում է մի մայրուղի: Այժմ հայտնի չէ ոչ մի բան: Այսօրվա բանակցությունների արդյունքում հավանաբար արդեն կհստակեցվի՝ ով որտեղ է կանգնելու, ինչ է լինելու»,-ասաց նա:

tert.am