Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների հետ քիչ առաջ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ նրանց հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպելու համար:
Թե կոնկրետ ինչ հարցեր են ծնողները ցանկանում քննարկել վարչապետի հետ, ակցիայի մասնակիցները չցանկացան ներկայացնել տեսախցիկների առաջ՝ լրագրողներին խնդրելով Նաիրի Սարգսյանի հետ իրենց զրույցի այդ հատվածը չնկարահանել:
Հիշեցնենք՝ մինչ այդ այսօրվա ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ իրենց տեղեկություններով Բաքվի բերդում շուրջ 800 հայ գերի է պահվում, և կառավարությւնից պահանջել ճշտել ու իրենց փոխանցել գերիների ցուցակը, որպեսզի իրենք կարողանան դրանում փնտրել իրենց երեխաներին: Բացի այդ նրանք նաև պահանջում են գտնել արդեն Հայաստանի տարածքում կորած զինծառայողներին:
Ծնողների հայտարարությամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրենց լուսանկարներ է ներկայացրել՝ հայտնելվ, որ իրենց երեխաները հայաստանյան բուժհիմնարկներում են, անգիտակից վիճակում:
Բայց երեխաներին գնտելու իրենց բոլոր փորձերն անհաջողության են մատնվել: Իրենց կա՛մ ասել են, որ տվյալ բուժհիմնարկում անգիտաից զինվոր չկա, կա՛մ ասել են, թե այդ զինվորների ծնողներն արդեն գտնվել են:
Այս խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանաու համար ծնողները հանդիպում են պահանջում նաև առողջապահության նախարարի հետ:
Ակցիայի մասնակիցները հիշեցնեւմ են, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի 29-ին է հրահանգել՝ գտնել երեխաներին: Այդ աշխատանքներում ներգրավվել է նաև ԱԱԾ-ն: Բայց մեկ շաբաթ անց ոչինչ չի արվել: