Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով. armeniasputnik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում  հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-տեղեկացրին նախագահականից։

Նշենք, նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324–ով և դարձել 160544։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի նոր ալիքի հետ կապված այսօրվանից երկրում կարանտին է հայտարարել։ Ուսումնական հաստատություններն Անգլիայում արդեն անցել են հեռավար ուսուցման, իսկ հունվարի 6-ից կգործի տնից դուրս գալու արգելքը։

armeniasputnik.am