«Ոնց որ թե փոշմանել ես, որ մերժել ես Սերժին»․ արձագանքներ Փաշինյանի հոդվածին
Advertisement 1000 x 90

«Ոնց որ թե փոշմանել ես, որ մերժել ես Սերժին»․ արձագանքներ Փաշինյանի հոդվածին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր պաշտոնական կայքում հոդված էր հրապարակել՝ «44-օրյա պատերազմի ծագումը վերնագրով»։ Հոդվածում Փաշինյանը փորձում է ներկայացնել իր անմեղությունը և այն օբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են պատերազմին՝ ընթացքում նաև մեղադրելոց «նախկիններին»՝ նախ բանակցային գործընթացը սխալ հունով տանելու, ապա նաև պատերազմին չպատրաստվելու մեջ։ Արձագանքելով  Փաշինյանի այս հոդվածին՝ Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Մկրտչյանը գրել է․

«Այ ընկեր, իշխանությունը քեզ զոռով չեն տվել, դու ես վերցրել զոռով, վերցնելուց հետո էլ քեֆ ու ուրախություն ես արել, հիմա ասում ես՝ «ես մեղավոր չեմ», բա չվերցնեիր էդ շառ իշխանությունը, որ պտի գլուխ չհանեիր, էլ իմաստը ո՞րն էր գլխապատառ ու վազելով մտնեիր Բաղրամյան 26 ու մնացած իշխանական շենքերը…

Գլխիցդ ու ունեցածդ փորձից շատ մեծ գործ էիր բռնել, քեզ հավատացողներին էլ անդադար հավատացնում էիր, որ երկրի կառավարման մաստեր կլաս ես ցույց տալու, բա ցույց տայիր … եթե, սրա հետ էիր էդ մաստեր կլասը, ողբալու ու լացելու կլաս ստացվեց…

Գրածդ հոդվածից, կարծես զղջման ու արդարացման հոտ է գալիս … ոնց որ թե փոշմանել ես որ մերժել ես Սերժին…

ուշ է այ ընկեր, շատ ուշ է … թե բան էիր պայմանավորվել, որ պտի ստացվեր ու լավ պտի լիներ, փաստացի չեղավ … մտածում էիր կձգես, բայց փաստացի չձգեցիր …

երևի հիշում ես, որ ասում էի էդ հանցագործները մարտի 1 – ի հսրթակներում ինչ գործ ունեին, դրանք պտի իմ համար լավ երկիր սարքեին …  ոնց ասել եմ էն ժամանակ, նույնը ասել եմ 2018 – ին, Քոչարյան Անդրանիկի ու Սարուխանյան Կարենի հե՞տ էիր պատրաստվում լավ ու արդար երկիր կառուցել … չեղավ , չէր էլ կարող լինել …

կարդացի հոդվածդ, համոզիչ չէր …»։

 



Նման նյութեր