Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Բարեկամ, թե՞ թշնամի…
Պատերազմից անցել է բավականին երկար ժամանակ։ Այսօր ժամանակն է կրկին սկսել ադրբեջանի և թուրքիայի մասին հասարակական դիսկուրսը։
Արդյոք այս երկրները մեզ թշնամի են, թե՞ ոչ։ Խնդրին տիրապետող մարդկանց համար պատասխանն ակնհայտ է` թշնամի։
Բայց այսօր, ցավոք սրտի, մենք ունենք մի իշխանություն, որը թե՜ պատերազմից առաջ և թե՜ պատերազմից հետո քարոզում է խաղաղասիրություն։ Ինչքան էլ դա անհավանական էր, բայց նույնիսկ 5 հազար զոհ և ահռելի տարածքներ զիջելուց հետո, իրենց հռետորաբանությունը չփոխվեց։ Չփոխվեց, քանզի նրանք ծառայում են թուրք ժողովրդին, այլ ոչ թե հայերին։
Դուք լսե՞լ եք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ պատերազմից առաջ կամ հետո թուրքիայի և ադրբեջանի մասին խոսելիս արտաբերի թշնամի բառը։ Ես ոչ. Ձեզ հարց տվեք, ինչու՞։
Ստացվում է այնպես, որ վերջին 2.5 տարին մեր հասարակությունը ամեն ձև պատրաստում էին խաղաղության (իսկ իրականում թրքացման), բայց հանդիպեցին հասարակական լուռ ըմբոստության և արդյունքում սկսվեց պատերազմը, որով, Հայաստանում իշխանությունը զավթած բևեռները, կարծես թե պատժեցին թրքասիրության թեզին ըմբոստացողներին։
Պատերազմից անմիջապես հետո իշխանությունը իր տերերի դրդմամբ կրկին անցնում է խաղաղասիրության քարոզին։
Բայց իրավիճակն այսօր այլ է։ Ժողովրդին մոլորեցնում են պատերազմի արդյունքներով, չասելով թե ով է նախաձեռնել այս պատերազմը և ինչի՞ համար։ Ստեղծվում է կեղծ, բայց և բավականին ազդեցիկ օրակարգ. Կամ նոր պատերազմ և նոր զոհեր, կամ էլ «խաղաղասիրություն»։
Հենց այստեղ է, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այն ամենն ինչ մենք ունենք այսօր, որպես պատերազմի հետևանք, ադրբեջանի և թուրքիայի հետ բարեկամական կապերի հաստատման արդյունք է, այլ ոչ իրենց որպես թշնամի վերաբերվելը…
Հասարակությունը պետք է հասկանա, որ Արցախյան պատերազմը ոչ այլ ինչ էր, քան Հայ Ազգը ոչնչացնելու գործում նախապատրաստական հերթական քայլ։ Սա վերջը չէր, այլ սկիզբը։ Շատ մարդիկ այսօր կարծում են, որ պատերազմի ավարտով ավարտվեց նաև տարածաշրջանային լարումը, չգիտակցելով, որ այդ լարումը հասել է իր պատմական գագաթնակետին։
Ինչքան էլ դուք դեմ լինեք այս մտքին, բայց սա է իրականությունը` Արցախն էր Հայաստանի Անկախության և անվտանգության երաշխավորը և ոչ երբեք հակառակը։ Մենք ապրում էինք հանգիստ ու ապահով միմիայն Ազատ ու Անկախ Արցախի գոյության պատճառով։ Մենք որպես պետություն հետաքրքիր էինք աշխարհին միմիայն Արցախի գործոնով պայմանավորված։ Այսօր մենք բոլորս հայտնվել ենք այլ իրողության մեջ։ Մենք փաստորեն պետք է զրոյից երկիր կառուցենք։ Երկիր, որի հետ հաշվի կնստեն, երկիր` ուր ապրել կուզեն և ի վերջո երկիր ուր դարձի կգան։ Կստացվի, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Բայց որ պետք է բոլորովս փորձենք, դա անվիճելի է։ Փորձենք, որպեսզի մեր սերունդների առջև պատասխան կարողանանք տալ…
Միշտ հիշեք, «խաղաղության կուսակցությունը» (իրականում արևմուտքի կողմից շատ հմուտ նախապատրաստած թուրք-ադրբեջանական տանդեմը) ` զավթելով Հայաստանում իշխանությունը, բերեց պատերազմ և արհավիրք։ Սա անժխտելի փաստ է։
Նույն ձև նոր պատերազմ և վերջնական բնաջնջում բերելու է թշնամուն բարեկամ դարձնելը։
Դուք որոշեք, թուրքը և ադրբեջանցին ձեզ բարեկամ են, թե՞ ոչ։ Եթե բարեկամ են, ապա թրքերեն սովորեք, քանզի շատ շուտով կդառնաք թուրքիայի անբաժանելի մաս…
Հ.Գ. իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գաղափարը քաղաքական դաշտ նետելու հնարքը իրականացվել է միայն մեկ նպատակով` ժամանակ շահել և թրքասիրական պրոեկտը ավարտի հասցնել։
Հ.Գ.Գ. մի պահանջեք, որ ռուսը հայից շատ հայ լինի և ձեր իսկ երկրում իշխանություն փոխի, ձեր անվտանգության համար։
Մի զայրացեք թուրքի գործելաոճի վրա, այլ դուք ձեզ ՀԱՅԻ պես պահեք, իսկական ՀԱՅԻ»։
Բարեկամ, թե՞ թշնամի…
Պատերազմից անցել է բավականին երկար ժամանակ։ Այսօր ժամանակն է կրկին սկսել ադրբեջանի և թուրքիայի…
Опубликовано Арой Варданяном Вторник, 5 января 2021 г.