Մարտակերտում պետական կառույցների աշխատողների հոկտեմբերի եւ նոյեմբերի աշխատավարձերի 60%-ն են վճարել․ Հռիփսիմե Առաքելյան
Advertisement 1000 x 90

Մարտակերտում պետական կառույցների աշխատողների հոկտեմբերի եւ նոյեմբերի աշխատավարձերի 60%-ն են վճարել․ Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հունվարի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսիների համար վճարել են 60%-ի չափով, պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել,դուք էլ գնացել եք Հայաստան։Վճարել են 100%-ով միայն դեկտեմբեր ամսվանը։Փաստորեն, էս խեղճ մարդիկ ստիպված լքել են Արցախի տարածքը,որ չմեռնեն,իսկ Արցախի կառավարությունը որոշել է այս մարդկանց պատժել ու վճարել աշխատավարձը 60%-ի չափով։
Մարդ չգիտի լա՞, թե՞ խնդա։ Ունեմ նաև մեկ փաստ, որ աշխատակիցներից մեկը վիրավորվել և տեղափոխվել է Հայաստան բուժման և նա նույնպես ընկել է այս կրճատման տակ, իբրև Հայաստան գնացած և 130 հազար դրամի փոխարեն վճարվել է 100 հազար։ Լսեք, ինձ չփորձեք մեկդ զանգել Արցախից ու գրածս պոստի մասով հարցեր քննարկել, գնացեք այդ մարդկանց հարցերը լուծեք, ես երբեք չճշտված ինֆո չեմ տարածում։
Հ.Գ. էլ. Էներգիայի և գազի սպառման «փոխհատուցումների» PR ակցիայի և դառը իրականության մասին կգրեմ վաղը…»:

Նոր Մարտակերտից լուր ստացա,որ դպրոցների,արվեստի դպրոցների,մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր …

Опубликовано Hripsime Arakelian Вторник, 5 января 2021 г.



Նման նյութեր