Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքների կատարման ընթացքում և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակշինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա»,-ասված է հաղորդագրության մեջ։