Հաճախակի ինքնամեկուսանում է, որ սպասվելիք մեկուսացմանը պատրաստ լինի:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողը գնում էր դրսերը՝ իր ասելով ներդրումներ՝ ներդրողներ էր կանչում երկիր: Ասում էր եկեք, ապահով է, վստահելի է:
Սակայն, երբ բժշկական ծառայություն է իրեն պետք, գնում է Մեծ Բրիտանիա: Արդյունքում իբր թե ինքնամեկուսանում է կորոնոավիրուսի պատճառով ՄԲ-ում:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սուվերենություն էր գոռում: Սակայն, երբ պետք էր դա պաշտպաներ, նվիրեց այն օտարին:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնողը հարյուրավոր գերիներին չի կարողանում տուն բերել՝ ի հեճուկս իր ստորագրած թղթի:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք: Խորհրդարանական երկրում Ազգային Ժողով կոչեցյալը ունի զրո կառավարում իր ընտրած վարչապետի և դրա ձևավորած կառավարության նկատմամբ: Սրանք էլ ինչ ուզում անում են, ավելի շուտ չեն անում:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Երկրի իշխանության ներկայացուցիչ կոչեցյալները առաջին քրիստոնյա պետության եկեղեցու դեմ են դուրս եկել: Ինչ-որ ստահակների են դրա դեմ հանում:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Այն կարգի են բոլորի և ամեն ինչի նկատմամբ վստահությունը և հավատը խարխլել, որ հնարավոր էլ չի լինում մարդկանց՝ քաղաքական գործիչներին, գաղափարների շուրջ միավորել, քաղաքացիներին օրակարգ առաջարկել և լծվել աշխատանքի:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Այն աստիճան ենք անպիտան դարձել, որ երկրի կարող անհատներիս մնացել է խոսելը, զրկվել ենք գործելու դաշտից, միջոցից և կարողությունից:
Ինչ է սա, եթե ոչ պետության դադար և անկում:
Այս վիճակի մեղավորներ, իհարկե ինքնամեկուսացեք, շուտով երկրային և երկնային դժոխքում եք մեկուսանալու:
Աստված վկա, ճշմարիտ խոսք եմ ասում:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Հաճախակի ինքնամեկուսանում է, որ սպասվելիք մեկուսացմանը պատրաստ լինի:
Երկրի աղետալի վիճակը պատկերացրեք:
Երկրի նախագահի…Опубликовано Hovhannes Avetisyan Среда, 6 января 2021 г.