Քարաբերդ գյուղի մոտ այրվել է մոտ 50 կոճղ և 3500 քմ խոտածածկույթ
Advertisement 1000 x 90

Քարաբերդ գյուղի մոտ այրվել է մոտ 50 կոճղ և 3500 քմ խոտածածկույթ

Լոռու մարզի Քարաբերդ գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ի ժամը 13։47-ին։ Այրվել է մոտ 50 կոճղ և 3500 քմ խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»

«Հունվարի 6-ին, ժամը 07։30-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մարվել է ժամը 13։47-ին։ Այրվել են մոտ 50 հատ կոճղ և 3500 քմ խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին։ Հրդեհն ընդգրկում է մոտ 3500 քմ խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։