Երևանում, հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած 55-60 տարեկան տղամարդու ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր: