«Եկեղեցին պաշտպանելիս մենք առաջին հերթին պաշտպանում ենք մեր հավատի խորհրդանիշը, մեր ազգային դիմագծի բաղկացուցիչ մասը, ոչ թե հոգևորականի անձը». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Եկեղեցին պաշտպանելիս մենք առաջին հերթին պաշտպանում ենք մեր հավատի խորհրդանիշը, մեր ազգային դիմագծի բաղկացուցիչ մասը, ոչ թե հոգևորականի անձը». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամեն անգամ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին նիկոլի անգրագետ էլեկտորատն ակտիվանում ու սկսում է՝ «հա, հա, գնացեք Գարեգինին պաշտպանեք», «էս տերտերն էս ունի, էնի՝ էն» ու անձերի շուրջ կառուցված նմանատիպ թեզերի շրջանառությունը։

Բայց նիկոլի էլեկտորատ լինելու գլխավոր նախապայմանն էլ հենց սա է՝ լինել տգետ, չտարբերակել անձերին արժեքներից։

Երբ գնում ենք սուրբ Գայանեն պաշտպանելու, այո՛, հնարավոր է նաև հոգևորականներին պաշտպանենք ֆիզիկական հարձակումից, բայց դա չի նշանակում, որ մենք որպես նրանց թիկնապահ ենք այնտեղ։ Մենք պաշտպանում ենք արժեքը՝ եկեղեցին, եկեղեցու խորհուրդը։ Ինչո՞ւ ենք այդքան ծանր տանում, երբ տեսնում ենք պղծված Ղազանչեցոցը։ Ոչ թե նրա համար, որ քարի վրա ներկ են փչել, այլ որովհետև ապականել են այն, ինչը մեր հավատի խորհրդանիշն է, մեր ազգային դիմագծի բաղկացուցիչ մասը։

Ու ամեն անգամ, երբ կտեսնեք կամ կկարդաք մարդկանց գրառումներ, որտեղ եկեղեցին անձնավորված է, եկեղեցու թեման հավասարեցված մահկանացու հոգևորականների ապրած կյանքի հետ, թերթեք, անցեք առաջ, էդ մարդիկ անհույս տգետներ են»։

Ամեն անգամ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին նիկոլի անգրագետ էլեկտորատը ակտիվանում ու սկսում է՝ «հա,…

Опубликовано Aram Gevorgyan Четверг, 7 января 2021 г.



Նման նյութեր