Երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. Վիկ Դարչինյանի կինը շնորհավորել է նրան
Advertisement 1000 x 90

Երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. Վիկ Դարչինյանի կինը շնորհավորել է նրան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հունվարի 7-ին նշում է ծննդյան 44-րդ տարեդարձը: Նրա կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանը, շնորհավորել է սիրելիին:

«Ծնունդդ շնորհավոր, հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի.

– քեզ ցանկանում եմ այն, ինչ սիրտդ կցանկանա,- ասացիր.

-հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի…

Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի…

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի… երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ջավահիր Եղիկյանը:

 



Նման նյութեր