«Առևտուր, առևտուր, առևտուր… չկան արժեքներ, չկա անվտանգություն, չկա պետություն». Ռոզի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Առևտուր, առևտուր, առևտուր… չկան արժեքներ, չկա անվտանգություն, չկա պետություն». Ռոզի Միքայելյան

Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«Առևտուր, առևտուր, առևտուր… չկան արժեքներ, չկա անվտանգություն, չկա պետություն…

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի վերջին հայտարարությունը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման և այդ համատեքստում Հայաստանի` բուն Ադրբեջանի ու ՆԻՀ(Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) միջև կապ տրամադրելու պատրաստակամությունը որոշ հարցեր է առաջ բերում:

Նախ որքանո՞վ է իրական, որ հայկական բեռնափոխադրումները կարող են ՌԴ և ԻԻՀ իրականացվել Ադրբեջանի տարածքով:

Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում ապահովել հայկական մեքենաների և բեռնատարների անվտանգությունը:

Մանե Գեւորգյանը նաև նշում է, որ սույն ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել առանց նոյեմբերի 9-ի համաձայնության 8-րդ կետի կատարման, այսինքն` գերիների ու պատանդների վերադարձի:

Այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ Սյունիքի տարածքով Ադրբեջանին տարանցիկ ուղի տրամադրելու դիմաց Ադրբեջանը կարող է վերադարձնել գերիներին և պատանդ պահվող անձանց:

Եթե բանակցություններն ընթանալու են այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մենք տարանցիկ ճանապարհ ենք տրամադրում Ադրբեջանին առանց որևէ երաշխիքի, որ հայկական կողմը նույնպես կարող է օգտագործել հարևան երկրի տարածքը բեռնափոխադրումների նպատակով:

Այսինքն տողատակերից հետևում է, որ Հայաստանը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տրամադրել, եթե Ադրբեջանը վերադարձնի հայկական կողմին գերիներին ու պատանդներին:

Սակայն այստեղ նույնպես որևէ երաշխիք չկա:

Հարց է ծագում, թե ո՞վ է, արդյոք ընկնում գերիների կատեգորիայի մեջ, եթե Բաքվում արդեն որոշ հայ զինծառայողների ներկայացնում են որպես ռազմական հանցագործ, ում պատրաստվում են պարզապես դատել:

Դե իսկ Հայաստանով թուրանական ճանապարհի հետագա հետևանքների մասին խոսելը կարծես իմաստ չունի: Մարդկանց հետաքրքրում է պարզապես հեշտ առևտուրը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում շատերը` հասարակ քաղաքացիներից մինչև երկրի առաջին դեմքեր:

Ցավալի է»:

Առևտուր, առևտուր, առևտուր… չկան արժեքներ, չկա անվտանգություն, չկա պետություն…

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի…

Опубликовано Mikayelyan Rozi Четверг, 7 января 2021 г.



Նման նյութեր