«Գազպրոմը» անփոփոխ է թողնում Հայաստան արտահանվող գազի գինը միայն առաջին եռամսյակի համար. Վահե Դավթյան
Advertisement 1000 x 90

«Գազպրոմը» անփոփոխ է թողնում Հայաստան արտահանվող գազի գինը միայն առաջին եռամսյակի համար. Վահե Դավթյան

կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2021 թ. առաջին եռամսյակի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը Հայաստանի համար չի փոխվի՝ կազմելով 165 դոլար 1000 խմ դիմաց: Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին «Գազպրոմը» 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստանի համար: Հիշեցնեմ, որ դեռ 2020 թ. գարնանը ՀՀ կառավարությունից նամակ ուղղվեց «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերին՝ Հայաստանի համար գազի գինը վերանայելու խնդրանքով: Այնուհետև

Հատկանշական է, որ «Գազպրոմը» անփոփոխ է թողնում Հայաստան արտահանվող գազի գինը միայն առաջին եռամսյակի համար: Մինչդեռ, որպես կանոն, այդ պայմանագիրը կնքվում էր 1 տարվա կտրվածքով:

Հարկ է նաև ընդգծել, որ նույն Բելառուսի կամ Մոլդովայի, ինչպես նաև մնացած բոլոր պայմանագրային գնորդների համար «Գազպրոմը» հունվարի 1-ից գինը սահմանել է 1 տարով: Ի՞նչ է սա նշանակում: Նախ՝ նման կարճաժամկետ պայմանագրի կնքումը հայ-ռուսական հարաբերությունների ձախողման, Երևանի հանդեպ Մոսկվայի վստահության բացակայության ուղիղ արգասիքն է:

Մյուս կողմից, համաշխարհային շուկայում գազի գները սկսում են վերականգնվել, ինչը հատկապես դրսևորվում է ասիական շուկաներում: Ուստի, առավել քան իրական է դառնում մոտ ապագայում՝ տարվա երկրորդ եռամսյակում գազի գնի բարձրացման հեռանկարը նաև Հայաստանի համար»:

 



Նման նյութեր