Բաց նամակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
Advertisement 1000 x 90

Բաց նամակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ`ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ`ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Քոչարյա՜ն,

Մեծարգո պարոն Սարգսյա՜ն,

սիրելի Նախագահնե՜ր, սիրելի Հերոսնե՜ր`

Ես այն քաղաքացին եմ, ով 2018 թվականի ապրիլից մինչև այսօր պայքարում է իշխանությունն ապօրինի զավթած նիկոլ փաշինյանի և իր թիմի դեմ:

Ես այն քաղաքացին եմ, ով Մեծարգո պարոն Սարգսյանի հրաժարականի օրը արտասվել եմ և նույն օրն իմ սոցիալական ցանցի էջում տեղադրել եմ իր նկարը` հրաժեշտ տալով հազար տարվա ընկերներիս և հարազատ մարդկանց:

Ես այն քաղաքացին եմ, ով դիտելով Մեծարգո Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցը 2018-ի ամռանը` կռիվ եմ տվել իրեն համար և առաջիններից մեկն էի, ով բացահայտ իր աջակցությունն է հայտնել իրեն: Ես առաջիններից մեկն էի, ով սկսեց համախմբել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մեծ մասին, ով բաց չի թողել ոչ մի դատական նիստ, ով սրտանց պայքարել է Երկրորդ Նախագահի համար:

Ես այն քաղաքացին եմ, ով Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ դարձա ոչ թե այն ժամանակ, երբ կուսակցությունն իշխող ուժ էր, այլ` հակառակը:

Ես այն քաղաքացին եմ, ով հիշում է Ձեր կառավարած տարիներն ու երբեք չի ուրացել:

Ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանը, երբ ունեցանք լույս, գազ, լուսավոր փողոցներ, նոր ճանապարհներ, նոր շենքեր և ունեցանք նոր երկիր:

Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի Հայաստանը, երբ բոլորին տրված էր հնարավորություն ապրելու, աշխատելու, վայելելու կյանքը սեփական հողում. մնում էր միայն ունենալ ջանք և աշխատասիրություն:

Ես հիշում եմ Ձեր փայլուն դիվանագիտական հարաբերություններն աշխարհի հետ, մեր Արցախն իր բոլոր շրջաններով, մեր խաղաղ ու հանգիստ կյանքը, մեր անպարտելի բանակը:

Ես հիշում եմ ամեն ինչ:

Ես այն քաղաքացին եմ, ով պատրաստ է մեռնել Ձեզ համար առանց վարանելու, քանի որ Դուք Ձեր կյանքի գնով վերադարձրել էիք ինձ հայրենիքս, պարգևել էիք ինձ խաղաղ երկինք և անհոգ մանկություն:

Մեծարգո պարոն Քոչարյա՜ն,

Մեծարգո պարոն Սարգսյա՜ն`

Այսօր ես ունեմ Ձեր կարիքը. այն քաղաքացին, ով Ձեզ միշտ պաշտել և սատարել է Ձեզ, պայքարել է արդարության համար, պայքարել է Ձեզ համար` այսօր ունի Ձեր կարիքը:

Ես սովորական հասարակ մարդ եմ, ով ինչպես բոլորն` ունի բազմաթիվ խնդիրներ: Բայց ես երբեք ոչ մի հարցով չեմ դիմել Ձեզ, նույնիսկ Ձեր իշխանության տարիներին: Ես չեմ ստացել որևէ շքանշան արվեստի ոլորտում ձեռքբերումներիս համար, չեմ ստացել որևէ մրցանակ կամ ֆինանսական պետական աջակցություն: Ինձ ոչինչ պետք չէր: Ինձ բավական էր, որ Դուք իմ երկրի ղեկավարներն էիք և դա իմ ամենամեծ պարգևատրումն էր:

Բայց այսօր ես ունեմ Ձեր կարիքը և դիմում եմ Ձեզ խնդրանքով:

Աղաչում և խնդրում եմ Ձեզ, սիրելի Հերոսնե՜ր, փրկեք ինձ և ինձ պես հազարավոր մարդկանց կործանումից:

Ես գիտեմ, որ Ձեզ ցավ է պատճառել այս ժողովրդի մի մասն իր անշնորհակալ և ուրացող էությամբ: Ես գիտեմ, թե որքան մեծ է Ձեր ցավը, որը ես տեսա Ձեր աչքերում Եռաբլուրն այցելելիս:

Խնդրում եմ, աղաչում եմ, ծնկաչոք աղաչում եմ Ձեզ, օգնեք մեզ ևս մեկ անգամ: Օգնեք և Ձեզ սատարող հազարավոր քաղաքացիներին և նրանց, ովքեր Ձեզ չեն սատարում, քանզի իրենք չեն գիտակցում վտանգը, իսկ Դուք երբեք չեք կիսել ժողովրդին սևերի և սպիտակների: Մի՜ թույլ տվեք, որ իրենց տգիտության պատճառով տուժենք մենք, տուժեն մտավորականները, Հայ Առաքելական Եկեղեցին, սպորտի և արվեստի ներկայացուցիչները, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչները, բժիշկներն ու զինվորականները, ուժայիններն ու բանվորները:

Ձեր վերադարձը քաղաքական դաշտ` մեր փրկությունն է: Դուք միայն հայտարարեք, որ վերադառնում եք, և կտեսնեք լեփ-լեցուն հրապարակ:

Այսօր ես չեմ կարողանում ստեղծագործել այնպես, ինչպես առաջ: Չեմ կարողանում ուրախանալ և ժպտալ այնպես, ինչպես առաջ: Չեմ կարողանում ապրել իմ սեփական երկրում այնպես, ինչպես առաջ: Ես իմ հին Հայաստանն եմ ուզում: Մենք չափից դուրս շատ կորցրեցինք և այլևս իրավունք չունենք հապաղելու:

Խնդրու՜մ եմ, աղաչու՜մ եմ, փրկեք ինձ և մեզ բոլորիս:

Ես գիտեմ, որ Դուք կարող եք դա անել:

Ես վստահ եմ, որ Դուք կարող եք:

Անվերապահորեն Ձեզ սատարում եմ և միշտ Ձեր կողքին կանգնած եղել եմ, կամ ու կլինեմ:

Հարգանքներով` Աննա Հովներ:

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ`ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ`ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Քոչարյա՜ն,
Մեծարգո…

Опубликовано Anna Hovner Вторник, 5 января 2021 г.



Նման նյութեր