«Հերքիչ Ռուստամը պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական մեխանիզմներով ադրբեջանցի դիվերսատները վերադարձվեցին Ադրբեջանին». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Հերքիչ Ռուստամը պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական մեխանիզմներով ադրբեջանցի դիվերսատները վերադարձվեցին Ադրբեջանին». Նարեկ Մալյան

Գիտե՞ք՝ մեր երկիրն աղետի հասցրած հիմնական պատճառը որն է. այն, որ Նիկոլի իշխանությունն անցած երեք տարիներին ոչինչ չի արել՝ բացառությամբ ստելուց։ Ստել են ամենասկզբից ու միշտ, իսկ ստի ու կեղծիքի մաստեր-կլասը պատերազմն էր, երբ 44 օր շարունակ Նիկոլից մինչև ՊՆ, նայելով ժողովրդի աչքերին, լկտիաբար ստել են, մարդկանց խաբելով գցել մսաղացն ու դավաճանել։ Աշխատելու փոխարեն ֆեյքային օպերացիաներ ու մեդիա գրոհներ են կազմակերպել։

Իրավիճակի աբսուրդն այն է, որ դավաճանների այս իշխանությունն անգամ հիմա է շարունակում նույն գործելաոճը։ Առավոտյան մի խղճուկ հերքում տարածեց Արդարադատության նախարարությունը։ Այս մարդիկ անգամ հիմա չեն հասկացել, որ իրենց հավատացող չկա, նրանք այնպիսի ստեր են խոսել ու բռնվել, որ հասարակությունը կորցրել է հավատը նրան ասածի նկատմամբ։ Իսկ նրանց ձեռագիրն արդեն ձանձացրել է, քանի որ, սովորության համաձայն, ընտրում են կարևոր տեքստից մի անկարևոր դետալ, ֆիքսվում դրա վրա ու մի անհեթեթ հերքման տեքստ տարածում ոչ թե խնդրի էության, այլ մի փոքրիկ, ոչ էական նյուանսի մասին:

Նույն Արդարադատության նախարարությունն ու հերքիչ Ռուստամը պետք է պարզաբանեին, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական մեխանիզմներով ադրբեջանցի դիվերսատները վերադարձվեցին Ադրբեջանին, և ի՞նչ են անում իրենք գերության մեջ գտնվող մեր հարյուրավոր տղաների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Պատասխանը գիտենք բոլորս՝ ոչինչ չեն անում։ Նրանք զբաղված են իրենց սիրելի գործով՝ փաստերը խեղելով, ստելով ու հերքելով անհերքելին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100000547216314/posts/4158896740805192/?d=n

 



Նման նյութեր