«Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է»

Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է:

Մոսկվա այցից և հերթական դավաճանական փաստաթուղթը ստորագրելուց առաջ փորձ է անում բառերի մանիպուլյացիայով մոլորեցնել այն փոքրաթիվ հատվածին, ով հաստատ չի կարդացել ու չի կարդալու նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը:

Դավաճանը հերթական անգամ խաբում է գերիների և անհայտ կորածների ծնողներին, որ նրանց զավակների վերադարձի գինը կարող է լինել հերթական ազգադավ փաստաթղթի ստորագրումը, որը ինքը անելու է հանուն ռազմագերիների:

Եվ ամենանողկալի սուտը, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիայի հարցը դեռ հետագա քննարկումների խնդիր է:

Նայե՛ք իր ստորագրած եռակողմ փաստաթղթի նշագրված հատվածները:

Նա անգամ հիմա, երբ չկա, կամ գրեթե չկա մարդ, ում համար պարզ չլինի, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ամենադաժան ու ցինիկ դավաճանությունն ու հայրենադավությունը, շարունակում է ստել, շարունակում է բառերի ժանգլյորությունը:

Ռազմագերիների և անհետ կորածների հարգելի ծնողներ, դավաճանը ստանձնել է հստակ եռակողմ պարտավորություն՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կոմունիկացիաներ ապահովելու:

Ու նա դա անելու է:

Իսկ ձեր ցավն ու վիշտը, ցավոք, շարունակելու է օգտագործել իր վրա դրված հայրենադավ առաքելությունն ավարտելու համար:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Հայ ժողովրդի պատմության ամենասառնասիրտ ու ցինիկ դավաճանն ու մարդատյացը կրկին ստում է:
Մոսկվա այցից և հերթական…

Опубликовано Naira Zohrabyan Пятница, 8 января 2021 г.



Նման նյութեր