«Բացարձակ անվստահություն». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Բացարձակ անվստահություն». Ավետիք Իշխանյան

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հունվարի 11-ին սպասվելիք Պւտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ Ռուսաստանից Երևան են ժամանել համաճարակաբան բժիշկներ, թեսթավորելու ՀՀ վարչապետին։ Հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ վարչապետի խոսնակը հաղորդեց վարչապետի ինքնամեկուսացման մասին, ապա հավանաբար այն նույնպես եղել է ռուսական կողմի պահանջը և լուրն իրականությանը համապատասխանում է։

Փաստորեն ռուսական կողմը, ելնելով Ռուսաստանի նախագահի անվտանգության խնդիրներից, չի վստահում ՀՀ կառավարությանը, Առողջապահության նախարարությանը, և անձամբ վարչապետին։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարությանը չվստահելու միանգամայն իրավունք ունի։ Ինչպե՞ս կարելի է վստահել մի մարդու, ով ամռանը հայտարարեց, որ ընտանյոք վարակված են, բայց և անձամբ չէր ինքնամեկուսացել և ամեն օր կառավարության բրիֆինգների էր մասնակցում։ «Վարակվելուց» մի քանի օր անց, պարզվեց, որ հրաշքով վարչապետի ընտանիքի բոլոր անդամները միաժամանակ ապաքինվել են։ Էլ վարչապետի և նրա կառավարության, հատկապես առողջապահության նախարարի տգիտության և այլ ստերի մասին չխոսենք։

Իսկ, հետաքրքիր է, դեպի Ադրբեջան Ռուսաստանից նույնպե՞ս համաճարակաբան բժիշկներ են ժամանել Ալիևին թեսթավորելու և պահանջել, որ նա ինքնամեկուսանա։ Համոզված եմ, որ՝ ոչ։

Եվ այս անվստահության, նվաստացուցիչ պայմաններում, վարչապետ կոչեցյալը մեկնելու է Մոսկվա և հերթական խայտառակությունը բերի մեր ողջ ազգի գլխին։

Ավետիք Իշխանյանի էջից:

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հունվարի 11-ին սպասվելիք Պւտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից…

Опубликовано Avetik Ishkhanyan Пятница, 8 января 2021 г.



Նման նյութեր