«Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ։ Նրանք շատ հետևողական են Արցախը թշնամուն հանձնելու գործում և հիմա զբաղված են այնտեղից մեր զորքերը դուրս բերելու խնդրով։ Բայց քանի որ դավաճան Նիկոլն ու իր թիմակիցները առանձնահատուկ ստահականեր են, ապա այդ խնդիրն էլ լուծում են միայն իրենց հատուկ ստորությամբ՝ ժողովրդական պահանջ են ձևավորում։ Իբր՝ տեսե՛ք, ժողովուրդը չի ուզում, որ մեր որդիները Արցախում ծառայեն։

Դրան էր ուղղված ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այսօրվա բեմականացված ներկայացումը։ Եվ ոչ միայն դա։ Վերջին շրջանում նման կեղտոտ քարոզչություն՝ հիմնականում ծնողների շուրթերով, Հայաստանում շատ է արվում։ Եվ պետք է ասեմ, որ իրենց նպատակին դավաճանները հասել են՝ Արցախում հայկական գործոնը հիմա արդեն գրեթե ոչինչ չի որոշում։ Շատ շուտով ադրբեջանցիները նաև անցակետ կդնեն Տեղ գյուղից այն կողմ, որ ՀՀ էլ ոչ մի քաղաքացի չկարողանա առանց իրենց թույլտվության Արցախ մտնել։ Զորքի մասին դե չեմ էլ խոսում։

P.S. Ռազմական ինստիտուտում տեղի ունեցող ցույցին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում նաև ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Երկրորդ այս ցույցը վերահսկվում էր ոստիկանության հարյուրավոր ծառայողների կողմից։ Ավտոբուսներով էին բերել ոստիկաններին, որ մեր արժանապատիվ քաղաքացիները հանկարծ նեղություն չտան դավաճան իշխանություններին։ Իսկ Ռազմական ինստիտուտի մոտ գրեթե ոստիկան չկար։ Ընդամենը մի քանի հոգի։ Ոստիկանությունը հետո թող չասի, թե հասարակական կարգ պահող ։ Չկա նման բան՝ դավաճանի հլու հնազանդ կամակատարն է ընդամենը»։

Հայաստանի դավաճան իշխանություններն այսօր հերթական ականն են դրել Արցախի տակ։ Նրանք շատ հետևողական են Արցախը թշնամուն…

Опубликовано Հրանտ Մելիք-Շահնազարյան Пятница, 8 января 2021 г.



Նման նյութեր