«Որպես «մահապարտ-ահաբեկիչ», նա հասկանում է իր արդեն իսկ կատարած հանցանքի ողջ պատմական ծանրությունն ու պատժի անխուսափելիությունը». Սամվել Ֆարմանյան
Advertisement 1000 x 90

«Որպես «մահապարտ-ահաբեկիչ», նա հասկանում է իր արդեն իսկ կատարած հանցանքի ողջ պատմական ծանրությունն ու պատժի անխուսափելիությունը». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից.

«Լրիվ անիմաստ է Նիկոլին ինչ-որ կոչեր անելը: Վաղուց անիմաստ է նրան ինչ-որ բան հուշելը, թե ինչպես ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը: Նիկոլը նման է մահապարտ ահաբեկչի, ով իր ձեռքում եղած մեկ ռումբն արդեն իսկ գործի է դրել՝ հանձնելով Արցախը, դառնալով հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի կնքահայրն ու կազմաքանդելով հայկական պետականությունը:

Որպես «մահապարտ-ահաբեկիչ», նա հասկանում է իր արդեն իսկ կատարած հանցանքի ողջ պատմական ծանրությունն ու պատժի անխուսափելիությունը: Ուստի, արդեն չի էլ կարող գործի չդնել իր ձեռքում մնացած մյուս ռումբները: Սա պետք է հասկանալ:

Մահապարտ-ահաբեկիչներին կոչեր չեն անում: Մահապարտ-ահաբեկիչներին չեզոքացնում են: Այս դեպքում, իհարկե, բացառապես սահմանադրական ու քաղաքական գործիքակազմով»:

Լրիվ անիմաստ է Նիկոլին ինչ-որ կոչեր անելը: Վաղուց անիմաստ է նրան ինչ-որ բան հուշելը, թե ինչպես ապահովել Հայաստանի ու հայ…

Опубликовано Samvel Farmanyan Пятница, 8 января 2021 г.



Նման նյութեր