Կենսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Անցած Սեպտեմբերին լաբորատորիայում սկսեցինք նոր թեմա․ նպատակ ունեինք ստեղծել թեկնածու դեղամիջոցների վիրտուալ սկրինինգի նոր մեթոդաբանություն, որը թույլ կտար ակադեմիական լաբորատորիաներին կամ փոքր ընկերություններին, որոնք ունեն հաշվողական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսներ, ավելի բարձր արդյունավետությամբ գտնել թիրախ սպեցիֆիկ դեղամիջոցներ։ Չորս ամսվա ընթացքում Garri Chilingaryan ին հաջողվեց ստանալ հիանալի արդյունքներ։
Մեր մեթոդը մոտ 105%-ով ավելի լավ է կանխագուշակում թիրախի հետ փոխազդող նոր դեղամիջոցներին, քան գոյություն ունեցող այլ մեթոդները։
Առաջիկա ամիսներին մեր մեթոդով փորձարկելու ենք շուրջ 250 հազար միացություն, իսկ լավագույն թեկնածու դեղամիջոցների հետագա հակավիրուսային հետազոտություններն անելու ենք գերմանական մի մասնավոր ընկերության հետ համատեղ»։
Անցած Սեպտեմբերին լաբորատորիայում սկսեցինք նոր թեմա․ նպատակ ունեինք ստեղծել թեկնածու դեղամիջոցների վիրտուալ սկրինինգի…
Опубликовано Hovakim Zakaryan Пятница, 8 января 2021 г.