
Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 9-ին իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասված է հաղորդագրությունում: