Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«ՔՊ-ից մի հատ անդուր դեմքով տղա կա, իրանց եսիմ ինչ պատասխանատուն ա, երեկ գրառում ա արել Սոֆյա Հովսեփյանի մասին, թե բա՝ «քեզ ընտրած ժողովրդից խի՞ ներողություն չես խնդրում խմբակցությունից դուրս գալու համար։ Որ նիկոլը չլիներ, քեզ քանի՞ հոգի կընտրեր։ նիկոլի ուսապարկը քեզնից շատ ձեն կհավաքեր» ու սենց դիշովի բաներ։
Նկարում Շուռնուխի բնակիչն ա, ում անասնաշենքի կեսը GPS-ով սահման գծելու արդյունքում մնացել է ադրբեջանական կողմում։ Ու էս մարդու խնդրին ծանոթանալու գնացել ա ոչ թե ՔՊ-ական մարզպետը, ոչ թե Սյունիքից ընտրված իմքայլական ձրիակեր պատգամավորները, որոնց գուցե հենց այս գյուղացին է ձայն տվել, այլ Արման Թաթոյանը, որին անգամ ժողովուրդը չի ընտրել։ Մարդը գնացել, թուրքից 1 կիլոմետրի վրա ծանոթանում ա հայ գյուղացու խնդիրներին, որին պետությունը անտերության ա մատնել։
Հիմա հարց եմ ուզում տալ բյուջեից աշխատավարձ ստացող ՔՊ-ականներին, իմքայլականներին ու, ընդհանրապես, իշխանական լնգուլավազներին. արա, դուք, բացի ստատուսներով աքլորանալուց ու կանանց պիտակավորելուց, ուրիշ ինչ-որ բանի ընդունա՞կ եք։ Ես վստահ եմ, որ ընդունակ չեք, որովհետև թուրքի հետ բանակցում ա գյուղապետը, գուղացու խնդիրներն արձանագրում ա ՄԻՊ-ը, գերիներին հետ բերում ա ռուսը։ Դուք ուղղակի բուտաֆորիա եք, աշխատանքի իմիտացիա ստեղծող ձրիակերներ։ Ձերը մենակ ստատուս գրելն ու Ֆեյսբուքով երկիր «կառավարելն» ա։ 3 տարում տենց էլ փաբում նիսյայով պիվա խմողից քաղաքական գործիչ ու պետական պաշտոնյա չդարձաք։ Գիտեմ, գիտեմ՝ նախկիններն են մեղավոր…»
ՔՊ-ից մի հատ անդուր դեմքով տղա կա, իրանց եսիմինչ պատասխանատուն ա, երեկ գրառում ա արել Սոֆյա Հովսեփյանի մասին, թե բա՝…
Опубликовано Aram Gevorgyan Суббота, 9 января 2021 г.