ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՑՊԱՀԱՆՋ
Լևոն Տեր-Պետրոսյանի միակ խոսակիցը ժողովուրդն է, հասարակ ժողովուրդը, թող ներվի ասել՝ ԻՔ-ականների զառանցած պողոսը։
Նա քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի… ինչքա՜ն ուզեք։ Ընդդիմախոս չկա, որ խոսքին խոսք հակադրի, գաղափարին՝ գաղափար, հայեցակարգին՝ հայեցակարգ։
1997-98-ից ի վեր՝ ավելի քան քսան տարի գավառական մեր այս անապատում միայն մեղադրանք, կասկած ու վիրավորանք հնչեց։ և «պողոս»-ժողովուրդը, որը նրա ընտիր խոսակիցը պիտի լիներ, մնաց անապատային քամու ավազակոլոլ աղմուկի ունկընդիր։
Տեր-Պետրոսյանի և իր խոսակցի մեջտեղում ով ասես կանգնեց։ Նախ՝ խորհրդային «երանելի դրախտը» կորցրած քաղքենին էր, հետո նույն դրախտից կարծր ժառանգություն մնացած ձրիակերների համքարությունը (իմա. ինծիլիգենցիա), հետո սրա-նրա գրպանում բնակվող (նոմինալ) լրագրողները, քաղաքագետներն ու վերլուծաբանները, հիմա էլ ձախն աջից հազիվ տարբերող, նորը հնի սոսկ հականիշ համարող կես-փիլիսոփաներ, որոնց համար մահու չափ վտանգավոր է խոստովանել որևէ իրավացիություն ու ճշմարտություն։
Այսօր ես չեմ շնորհավորում Տեր-Պետրոսյանին, շնորհավորում եմ խոսակից-«պողոս»-ժողովրդին, որը, չնայած կուռ ու կազմակերպ արգելքին՝ դեռ վերադարձի շանս ունի։
…եթե, իհարկե, կարողանա իրմով սրբել էլիտա համարվողների վայրի տհասությանը։
Տիգրան Պասկևիչյանի էջից:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՑՊԱՀԱՆՋ
Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ խոսակիցը ժողովուրդն է, հասարակ ժողովուրդը, թող ներվի ասել՝ ԻՔ-ականների…
Опубликовано Tigran Paskevichian Суббота, 9 января 2021 г.