Շուշիում գերեվարված Մարալ Նաճարեանի մասին որևէ տեղեկություն չկա
Advertisement 1000 x 90

Շուշիում գերեվարված Մարալ Նաճարեանի մասին որևէ տեղեկություն չկա

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դանիելյանը իր էջում գրել է.

«Լուսանկարում՝ Շուշիում գերեվարված լիբանանահայ Մարալ Նաճարեանը:

Պատերազմի օրերին Մարալն իր նշանածի հետ միասին մեկնել է Արցախ, Հայրենիքը փրկելու նպատակով։ Նշանածին թշնամին սպանել է, Մարալին գերության մեջ տարել։

Կնոջ մասին ոչ մի տեղ չկա, կնոջ անունը ոչ մի տեղ չկա, որ կին գերիներ էլ ունենք ներկա պահիս։ Որ մտածում եմ հիմա մեր խիզախ հայուհին ինչերի միջով է անցնում, սարսափում եմ»։