ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն անդրադարձել է դերասան Սերգեյ Դանիելյանի վերջին «Դիվադադար» հաղորդմանը, որում վերջինս արտահայտվում է Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին:
«Սերգեյ Դանիելյանը տաղանդ ունի: Մարդը մի քանի րոպեում վիզուալ ցուցադրեց մարդկային բարոկայանության ազատ անկումը: Ամերիկացիների ասած՝ you gotta give a credit to the guy»,-գրել է Արման Մուսինյանը:
Լրագրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանն ավելի կտրուկ է արտահայտվել ու հետևյալ գրառումն է կատարել. «Յոժ, դու էդ քո սիրած երեքտառանու մեջ չես, դու հենց էդ երեքտառանին ես»: