Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.
«Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Լուսինե Բադալյան, Բաղդասարյան Նազելի, Սոս Ավետիսյան, Հայկ Գեւորգյան, Բաբկեն Թունյան, Անուշ Բեղլոյան։ Մնացյալներին չհիշատակեմ, ում բարեւել եմ անցնող տարիներին։
Մեկին՝ պաշտոնյաների հետ հանդիպմանը (որոնց հիմա նախկին եք կոչում, իսկ այն ժամանակ լավ էլ ժպտում էիք), մեկ ուրիշին՝ աշխատանքային հարաբերություններից ելնելով, մեկելին՝ ճամփորդություններին, քննարկումներին, ընկերական հավաքներին, հարցազրույցներ տալիս։
Միթե՞ ես սխալվել եմ եւ մարդ էակների չեմ բարեւել, զրուցել։ Միթե՞ իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը։
Ձեզ չեմ վիրավորում, ինքս եմ վիրավորված, քանի որ ոչ միայն շալակել եք դավաճանի պիտակը, այլեւ՝ անգամ մի մեծ դավաճանի պաշտպանելու համար, նրա ապահովության, խորհրդարանական պաշտպանվածության համար բոլորիդ իր են անվանում, ՎԵՇՉ, ՌՅՈՒԿԶԱԿ, ոչինչ։ Դուք ունե՞ք արժանապատություն։ Հայրենիքի կորստից հետո դրա մասին արդեն իմաստ չունի՞ խոսել։ Կոպիտ հնչեց։ Ստիպված հրապարակային գրեցի, բայց այլեւս բավ է»։
Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Լուսինե Բադալյան, Բաղդասարյան Նազելի, Սոս Ավետիսյան, Հայկ…
Опубликовано Գեղամ Մանուկյան Суббота, 9 января 2021 г.