Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.
«Փաստորեն մեր գլխում նստացրին, որ «թշնամու հետ սահմանները բացելը նորմալ է»
Վարչապետի աթոռին սոսնձված մարդու խոսնակ Մանե Գևորգյանը որոշ մանրամասներ է հայտնում սույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ: Ինչը իհարկե որոշ հարցեր է առաջացնում:
Նախ պարզ է դառնում, որ Ադրբեջանը կօգտագործի իր մոտ գտնվող հայ գերիների խաղաքարտը բանակցություններին առավել շահեկան դիրքերից հանդես գալու համար:
Բացի դրանից Գևորգյանը նշում է, որ բանակցությունների օրակարգում չի լինելու Մեղրիի միջանցքի տրամադրման հարցը:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե առանց Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի ինչպե՞ս է Բաքուն նմանատիպ տարանցիկ ուղիներ տրամադրելու հայկական կողմին ՌԴ և ԻԻՀ հետ ցամաքային կապի համար:
Եվ վերջապես ինչպե՞ս է երկաթուղային ճանապարհով իրականացվելու կապը Հայաստանի կենտրոնական շրջանների և Սյունիքի միջև Նախիջևանով: («Հայաստանի և Սյունիքի միջև» ձևակերպումն էլ մարսեցինք)
Եվ ընդհանրապես այս պահը մի փոքր անհասկանալի է, քանի որ Երևանի կայարանից Նախիջևանով երկաթուղային կապ գոյություն ուներ Խորհրդային միության ժամանակ Իրանի հետ: Այս հարցն ունի հավելյալ պարզաբանման կարի»:
Փաստորեն մեր գլխում նստացրին, որ «թշնամու հետ սահմանները բացելը նորմալ է»
Վարչապետի աթոռին սոսնձված մարդու խոսնակ Մանե…
Опубликовано Mikayelyan Rozi Воскресенье, 10 января 2021 г.