
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ազատ է արձակվել ոստիկանության Կենտրոնական բաժնից:
Բաբայանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ մասնակիցներ փորձել են փակել դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհները և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը դեպի Մոսկվա, որտեղ նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Ոստիկանության աշխատակիցները, սակայն, ցուցարարներին դուրս են հրավիրել երթևեկելի գոտուց: Այդ ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Արսեն Բաբայանին: