«Սպասվող հանդիպումը վերաբերելու է ոչ միայն Արցախի հարցին, այլև Հարավային Կովկասի քաղաքական որոշումների ընդունման ֆորմատին». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Սպասվող հանդիպումը վերաբերելու է ոչ միայն Արցախի հարցին, այլև Հարավային Կովկասի քաղաքական որոշումների ընդունման ֆորմատին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«- Սպասվող հանդիպումը վերաբերելու է ոչ միայն Արցախի հարցին, այլև Հարավային Կովկասի քաղաքական որոշումների ընդունման ֆորմատին. «Օրինակ՝ շատ սկզբունքային հարց է՝ Մինսկի խումբն ընդհանրապես դո՞ւրս է մղվելու, ու ամբողջ Հարավային Կովկասը ռուսական և թուրքական ազդեցության գոտի է դառնալո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, Մինսկի խումբը մնալու է, երկրորդ՝ ամենակարևոր ճակատագրական հարցը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշակի քննարկումներ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու: Այս երկու հիմնական հարցերն են քաղաքական հնչեղություն ունեցող, իսկ ոչ քաղաքականը, բնականաբար, բոլորին հուզող գերիների ճակատագիրն է»:

– Երկաթուղին մի կողմից՝ Իրան, Պարսից ծոց և գուցե նաև՝ մինչև Չինաստան, Հնդկաստան կոմունիկացիան է բացում, Հայաստանից Վրաստան, Ռուսաստան և դեպի նշածս վայրերը և շատ ֆունդամենտալ ազդեցություն կարող է ունենալ, մյուս կողմից՝ այստեղ դրված է դեպի Նախիջևան-Ադրբեջան, եթե ավելի հստակ ասենք՝ Թուրքիա-Ադրբեջան երկաթուղիների, ավտոճանապարհների, գազամուղների հարցը, որը ևս լուրջ աշխարհաքաղաքական ազդեցություն կարող է ունենալ:

Այստեղ շահերը տարբեր են, իրարամերժ են, և միանշանակ գնահատական տալը դժվար է, բայց քանի որ հարցը լուծում են Թուրքիան և Ռուսաստանը, ըստ էության, առաջին հերթին իրենց շահերից կբխի այդ ճանապարհների բացումը, իսկ թե մենք ինչ շահեր և զարգացման ինչ հնարավորություններ կունենանք, պետք է տեսնել կոնկրետ տեքստը և պայմանավորվածությունների բովանդակությունը, նաև՝ շատ կարևոր է դրա ժամանակացույցը՝ սկզբից որ ճանապարհն է բացվում, հետո՝ որը»»:

– Սպասվող հանդիպումը վերաբերելու է ոչ միայն Արցախի հարցին, այլև Հարավային Կովկասի քաղաքական որոշումների ընդունման…

Опубликовано Stepan Danielyan Понедельник, 11 января 2021 г.



Նման նյութեր